ԵՄ-ի «բարոյական պարտքն» է Ուկրաինային իր անդամը դարձնելը, եւ նա պետք է դիտարկի ռազմական ուժի կիրառումը՝ «ռուսական ագրեսիային» դիմակայելու համար։Այս մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը` ելույթ ունենալով Ստրասբուրգում ԵՄ-ի գագաթաժողովում, հաղորդում է Euronews-ը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն «մեկ շաբաթում ավելի շատ է փոխվել, քան 30 տարում»։ Կալասը Բրյուսելին հորդորել է ներդրումներ կատարել ամենաառաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներում։ «Ուժեղացնելով եվրոպական պաշտպանությունը՝ մենք պետք է համաձայնության գանք ԵՄ-ի ներսում այն բանի շուրջ, որ երբեմն խաղաղության հասնելու լավագույն միջոցը ռազմական ուժ կիրառելու պատրաստակամությունն է»,- ասել է նա:
Ուկրաինան ԵՄ-ին արագացված անդամակցության խնդրանք է ներկայացրել, որից հետո անդամակցության հայտ են ներկայացրել Մոլդովան եւ Վրաստանը։
Անցյալ շաբաթ ԵՄ ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, սակայն անդամակցության գործընթացը երկար է եւ բարդ։




























