Մեծ Բրիտանիան ավելացնում է Ուկրաինային սպառազինության համակարգերի մատակարարումը՝ «ի պատասխան Ռուսաստանի ագրեսիայի հետագա գործողություններին»։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։

Նա հայտնել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային մատակարարել է 3615 միավոր հակատանկային զենք եւ շուտով կմատակարարի Javelin հակատանկային հրթիռների ոչ մեծ խմբաքանակ։

Նրա խոսքով՝ «նախնական մատակարարումը պետք է լիներ 2000 միավոր New Light հակատանկային զենք, հրազենային զենք եւ զինամթերք», սակայն դրանց քանակն ավելացել է, եւ Մեծ Բրիտանիան կշարունակի ավելի շատ զենք մատակարարել։ 

Մեծ Բրիտանիան դիտարկում է նաեւ Ուկրաինային Starstreak արագընթաց զենիթային հրթիռներ մատակարարելու հարցը։