ԵՄ-ն հավելյալ 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի ռազմական օգնության հիմնադրամին։ Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ շարունակելու են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ մշակելով նոր պատժամիջոցների նախագիծ։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ 27 պաշտոնյաներ, որոնք մասնակցում են երկօրյա գագաթաժողովին, կհամաձայնեն լրացուցիչ 500 միլիոն եվրո տրամադրել Ուկրաինայի ռազմական օգնության հիմնադրամին:

«Ես առաջարկեցի կրկնապատկել մեր ներդրումը։ Սա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել, եւ ես վստահ եմ, որ ղեկավարները հավանություն կտան: Եվ դա կկատարվի անմիջապես»,- ասել է Բորելը։

Ավելի վաղ ԵՄ-ն համաձայնել է 450 միլիոն եվրո ծախսել ուկրաինական ուժերին հատկացվող ռազմական մատակարարումների վրա։