Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է ռուսական էներգիան ներկրելու արգելքին: «Դա գիտակցված, արդարացված եւ հասկանալի որոշում է, մենք չենք դադարեցնի ներկրումը, որն այսօր ունենք»,-ասել է Շոլցը Վերսալում գագաթաժողովից հետո: Նրա խոսքով՝ գաղափարներից մեկը կայանում էր նրանում, որպեսզի ամբողջ Եվրոպայում միավորվեն էլեկտրական եւ գազային ցանցերն արդյունավետությունը բարձրացնելու համար:
Նրա խոսքով՝ Եվրոպան շատ ավելի մեծ կախվածություն ունի էներգակիրների ներկրումից, քան ԱՄՆ-ն ու Կանադան, ուստի նրանք ավելի հեշտությամբ կհաղթահարեն իրավիճակը:
ԳԴՀ էկոնոմիկայի դաշնային նախարարության տվյալներով՝ Գերմանիայում գազի շուրջ 50 տոկոսը կազմում է ռուսական ներկրված գազը, 50 տոկոսը՝ ածուխը, իսկ գրեթե 35 տոկոսը՝ հում նավթը:
Շոլցի խոսքով՝ ԵՄ կառավարության ղեկավարները ցանկանում են շարունակել պատժամիջոցների սահմանումը, որոնք ուղղակի ազդեցություն կունենան Ռուսաստանում տնտեսական զարգացման հնարավորությունների վրա: «Դրանց են դասվում ֆինանսական պատժամիջոցները, որոնք բավականին մասշտաբային են եւ որոնց հետեւանքները զգացվում են ամեն օր»: Բացի այդ, կսահմանվեմ արտահանման եւ ներկրման սահմանափակումներ, որոնք կունենան ողբերգական հետեւանքներ:




























