Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հավելյալ պատժամիջոցների շրջանակում արգելվում է ՌԴ-ում ամերիկյան դոլարի արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը: Դա նշվում է նախագահ Ջո Բայդենի ստորագրած հրամանի տեքստում:

«Արգելվում է ԱՄՆ-ից կամ Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով ամերիկյան ԱՄՆ դոլարի արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կամ այլ անձին, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում»,-նշվում է հրամանի մեջ: