Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինայի ժողովրդին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այն բաղկացած է հիմնականում սննդից եւ դեղորայքից։

380 տոննա ընդհանուր կշռով օգնությունը Կիեւ կհասցվի Silkway ավիաընկերության բեռնատար ինքնաթիռով տեղական ժամանակով 09.00-ին։

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին մասնակցել է Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանից բեռների ուղարկման արարողությանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից Ուկրաինա են ուղարկվել դեղամիջոցներ եւ բժշկական սարքավորումներ։