Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման ուղղությամբ Վիեննայում բանակցությունների հիմնական դրույթներից մեկը պատժամիջոցները չեղարկելու մասին Իրանի պահանջն է, որոնք խոչընդոտւոմ են նրա տնտեսական շահերին, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է Tasnim-ը:

«Վիեննայում մեր եւ ԱՄՆ-ի միջեւ հիմնարար քննարկումների բնույթն այն է ,որ Իրանի ժողովրդի տնտեսական շահերը պետք է պահպանվեն»,-ասել է Խաթիբզադեն:

Նա ընդգծել է, որ պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են Իրանին օգտվել ՀՀԳԾ-ի տնտեսական առավելություններից, եւ Իրանի դեմ պատժամիջոցների ամբողջ շղթան պետք է դադարեցվեն Վիեննայում բանակցությունների արդյունքում:

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Իրանը դեռեւս չի անցկացրել ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի հետ Վիեննայում՝ նշելով, որ բանակցությունների ամբողջ իմաստն այն է, որ Իրանն, ըստ էության, չի ընդունում ԱՄՆ-ի պատժամիջոցների կարմիր ցուցակը: