Yandex որոնողական համակարգում հասանելի է դարձել գաղտնի տեղեկատվություն այն մարդկանց մասին, ովքեր գնումներ են կատարում ինտերնետ-խանութներից, այդ թվում սեքս-խանութներից:
Ցանցում է հայտնվել ողջ տեղեկատվությունը. Գնորդների անուն-ազգանունները, հաճախորդների կոնտակտային տվյալները, հաղորդում է Cnews.ru-ն:
Տեղեկատվության արտահոսքը տեղի է ունեցել robots.txt ֆայլի ոչ ճիշտ օգտագործման պատճառով, որը պաշտպանում է տեղեկությունները որոնողական համակարգերի ինդեքսավորումից:
«Մենք առաջարկում ենք կայքերի ադմինիստրատորներին ուշադիր ուսումնասիրել robots.txt ֆայլի մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ այն ճիշտ օգտագործել»,- ասել է Yandex-ի ներկայացուցիչը, հավելելով, որ գնորդների անձնական տվյալները կարելի է տեսնել նաեւ Google-ում:
Այդ տվյալները կարել է ստանալ, եթե որոնողական տողում գրեք inurl:0 inurl:b inurl:1 inurl:c եւ պատվերի տատուսը: Այդտեղից հնարավոր է իմանալ գնորդի անունը, կոնտակտային տվյալները եւ տեղեկություններ գնումների մասին:




























