Ռուսաստանի պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին համոզված է, որ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն ընթացքի մեջ է, եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը դրա հետ կապված է:
Այս մասին Ժիրինովսկին ասել է Ալթայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հավելելով. «Այո, այժմ երրորդ համաշխարհային պատերազմ Եվրոպայում դեռ չկա, սակայն այն արդեն սկսվել է 1991 թվականի հունվարին, երբ 33 պետություն հարձակվեցին Իրաքի վրա:Հետո նրանք ռմբակոծեցին Հարավսլավիան, ապա հարձակվեցին Աֆղանստանի վրա, ապա ռմբակոծեցին Իրաքը, այժմ` Հյուսիսային Աֆրիկան:
Պատերազմը մեզ է մոտենում` Սիրիայի փախստականներն արդեն Թուրքիայում են: Ինչ-որ իրարանցում Թուրքիայում եւ Ադրբեջանին կհրահրեն հարձակվել Հայաստանի վրա` Լեռնային Ղարաբաղի վիճարկելի տարածքի համար, այդ դեպքում Իրանը կպաշտպանի Հայաստանին, Թուրքիան` Ադրբեջանին: Եվ այստեղ մենք կպաշտպանենք Հայաստանին, քանի որ նրա պարտությունը մեզ ձեռնտու չէ, քանի որ այնտեղ տեղակայված է մեր բազան»,- ամփոփել է նա, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:




























