Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի վերջին իրադարձությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։
«Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն այսօր (մարտի 14-ին) հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»,- ասել է գործակալության զրուցակիցը։





























