Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին «կործանել» է Ռուսաստանի տնտեսությունը։
«Թե վերջաբանն ինչպիսին կլինի՝ հարցը պետք է ուղղել նախագահ Պուտինին։ Մենք լիովին կործանել ենք նրա տնտեսությունը»,- ասել է Փսակին ճեպազրույցում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանի իշխանությունները տնտեսության աջակցման միջոցներ են ձեռնարկում, եւ հիմքեր կան կարծելու, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքները կհասցվեն նվազագույնի։




























