Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղերձ փոխանցել, որ Ուկրաինան կողմ է հակամարտության քաղաքական կարգավորմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն բանակցությունները, որոնք տեղի են ունեցել իմ գործընկեր պարոն Լավրովի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի միջեւ, սկսվել են Անթալիայում եւ շարունակվում են տեսակապով։ Մենք աջակցում ենք։ Երեկ երեկոյան ես շատ երկար զրույց ունեցա Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ։ Եվ հենց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը խնդրեց ինձ փոխանցել պարոն Լավրովին ուղերձ, որ Ուկրաինան կողմ է քաղաքական կարգավորման վրա կենտրոնանալուն»,- ասել է նա Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։