ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով ռազմական գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաեւ նոր միջոցներ է կիրառել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։
ԱՄՆ Պետդեպը պատժամիջոցներ է սահմանել 11 ռուս զինվորականի, այդ թվում՝ պաշտպանության մի քանի փոխնախարարի եւ ՌԴ ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի նկատմամբ։
Պատժամիջոցները սառեցնում են ԱՄՆ-ի բոլոր ակտիվները, որոնք կարող են ունենալ նրանք, ում դեմ դրանք ուղղված են, եւ, որպես կանոն, արգելում են ամերիկացիներին գործ ունենալ դրանց հետ:
ԱՄՆ ֆիննախը հայտարարել է չորս ռուսաստանցու եւ մեկ կազմակերպության նկատմամբ պատժամիջոցների մասին, որոնց մեղադրել է Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ կապված իրադարձությունների կոծկման կամ իրավապաշտպան Օյուբ Տիտիեւի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման մեջ։
Ֆիննախի հայտարարության մեջ ասված է, որ ուժեղացնում է Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները, ինչի կապակցությամբ ցուցակում հայտնվել է նաեւ նրա կինը:





























