Լեհաստանի, Սլովենիայի եւ Չեխիայի վարչապետները գնացքով ժամանել են Կիեւ, որպեսզի հանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ վարչապետ Դենիս Շմիգալի հետ։
Վարչապետները քաղաք են ժամանել ԵՄ խորհրդի անունից, Twitter-ում գրել է Շմիգալը՝ գնահատելով «իսկական ընկերների քաջությունը»։ Առաջնորդները կքննարկեն «Ուկրաինային աջակցելու եւ ռուսական ագրեսիայի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը», հավելել է նա։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Twitter-ում նաեւ լուսանկար է հրապարակել, որտեղ նա զրուցում է մյուս վարչապետների հետ:
«Հենց այստեղ՝ պատերազմից տուժած Կիեւում պատմություն է կերտվում։ Հենց այստեղ է ազատությունը պայքարում բռնապետության դեմ: Հենց այստեղ բոլորիս ապագան մազից է կախված: ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային, որը կարող է հույս դնել իր բարեկամների օգնության վրա․ այսօր մենք այս ուղերձը հասցրինք Կիեւ»,- ասել է նա։
It is here, in war-torn Kyiv, that history is being made. It is here, that freedom fights against the world of tyranny. It is here that the future of us all hangs in the balance. EU supports UA, which can count on the help of its friends - we brought this message to Kyiv today. pic.twitter.com/Us7k9xTq5f
— Mateusz Morawiecki (@MorawieckiM) March 15, 2022





























