Դոնբասի պաշտպանության համար ռազմական օպերացիա սկսելու որոշումը հիմնաված էր աշխարհում իրավիճակի իրատեսական գնահատման եւ պատմական օրինաչափությունների վերլուծության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դոնբասի բնակչության պաշտպանությանն ու մեր երկրի անվտանգությանն ուղղված հատուկ ռազմական օպերացիայի իրականացման մասին Ռուսաստանի Դաշնության Նախագահի որոշումը հիմնված է պատմական օրինաչափությունների խորը վերլուծության եւ աշխարհում իրավիճակի չափազանց ճշգրիտ, իրատեսական գնահատման վրա»,- ասաց նա:

Նարիշկինի խոսքով՝ ՌԴ-ն չէր կարող այլ կերպ գործել, քանի որ Կիեւի ռուսատյաց կոռումպացված-օլիգարխիկ ռեժիմի հանդեպ գործողությունների հետաձգումը մեծ ողբերգության կհանգեցներ: