Ֆրանսիայի նախագահի աջ կենտրոնամետ հանրապետական թեկնածու Վալերի Պեկրեսի վրա վարդագույն փոշի են լցրել փոքր եւ միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայում իր ելույթի ժամանակ, հաղորդում է BFMTV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այն բանից հետո, երբ Պեկրեսը ելույթ է ունեցել, Akira շարժման (որին հեռուստաալիքն անվանում է «հեղափոխական շարժում») երկու ակտիվիստներ նրա վրա լվարդագույն փոշի են լցրել։
Այս դեպքից հետո Պեկրեսն առաջարկել է զրուցել ակտիվիստների հետ։ «Կարիք չկա»,- պատասխանել է նրանցից մեկը։
Միջադեպի պատճառները չեն նշվում։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը՝ ապրիլի 24-ին։ Թեկնածուների ցուցակում 12 քաղաքական գործիչ կա։





























