Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված վերջին զարգացումները։

Էրդողանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան ինտենսիվ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղություն հաստատելու համար։

Էրդողանը նշել է, որ պատերազմը շարունակելը օգուտ չի բերի կողմերից ոչ մեկին։

Էրդողանը վստահեցրել է, որ շարունակելու է ջանքերը՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար։ Նա նաեւ կարեւորել է մարդասիրական միջանցքների արդյունավետ աշխատանքը։