Վրաց սահմանապահները վրաց-ադրբեջանական սահմանի վրա ձերբակալել են Վրաստանի քաղաքացի Բաբաք Նագիեւին, ով փորձում էր ապօրինի ոսկի տեղափոխել, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվությամբ, Բաբաք Նագիեւը 1 կգ-ից ավելի ոսկին թաքցրել էր սեփական մեքենայի մեջ, որով էլ փորձում էր անցնել սահմանը:

Ազգությամբ ադրբեջանցի, Վրաստանի քաղաքացու մեղքը ապացուցելու դեպքում, նրան կդատապարտեն 5-7 տարի ազատազրկման: