ՆԱՏՕ-ն չի դիմի ռազմական միջամտության միջոցով Ուկրաինայում պատերազմի սրման ռիսկին: Այս մասին Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Դաշինքի հիմնական պարտականությունը բոլոր անդամների անվտանգության ապահովումն է»,- ասել է նա։
Գերմանիան ֆինանսական, հումանիտար, ինչպես նաեւ ռազմական նշանակության օգնություն է ուղարկում Ուկրաինային, սակայն Բեռլինը բազմիցս հայտարարել է, որ կործանիչներ չի ուղարկի՝ ուկրաինական ուժերին օգնելու համար:
«Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը խորապես հուզում է մեզ,- ասել է Շոլցն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Գերմանիայի խորհրդարանին ուղղված ուղերձից հետո։- Պուտինը սարսափելի տառապանքներ եւ մահ է պատճառում Ուկրաինայի ժողովրդին… Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողմում»:




























