ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քննարկվել է ներկայիս միջազգային իրավիճակը, շարունակվել է մտքերի փոխանակումը Ուկրաինայում ՌԴ ԶՈւ-ի կողմից իրականացվող հատուկ գործողության վերաբերյալ»,- ասել է նա։
«Նախագահը հանդիպման մասնակիցներին մանրամասն տեղեկացրել է իր բազմաթիվ միջազգային հեռախոսազրույցների մասին»,- հավելել է Պեսկովը։
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ այլք։




























