Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2011» 10-րդ միջազգային մրցույթը բացվել է հուլիսի 26-ին` Յուրմալայում: Մրցույթը կանցկացվի ողջ շաբաթվա ընթացքում, մինչեւ հուլիսի 31-ը: Մրցույթին մասնակցում է Հայաստանը ներկայացնող երգիչ Էրիկը: Այս տարի ծրագիրը կվարեն Սերգեյ Լազարեւը, Լերան, Յուլիա Կովալչուկը, Տիմուր Ռոդրիգեսը եւ Քսենյա Սոբչակը:

Հուլիսի 26-ին մրցութային միջոցառումն սկսվել է երգարվեստի աստղերի`  ավանդական կարմիր ուղեգորգի վրայով անցնելով: Հանդիսավոր կերպով բացվել է «Աստղերի ծառուղին», որտեղ ավելացվել են նախորդ տարիների հաղթողների անունները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Առաջինն այդ ծառուղում իրենց աստղերն են բացել փառատոնի ճյուրիի համանախագահներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսը: Այնուհետեւ սկսվել է գալա-համերգը, որին մասնակցել են այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Գորան Բրեգովիչն ու Seal-ը:

Ընդհանուր առմամբ, մրցույթին կմասնակցի 16 հավակնորդ` 13 երկրից: