Նոր Զելանդիան Ուկրաինային «ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն» կտրամադրի, հաղորդում է CNN-ը։
«Ուկրաինային աջակցության համար Նոր Զելանդիան կտրամադրի եւս 5 միլիոն դոլար ոչ մահացու բնույթի ռազմական օգնության տեսքով։ Բացի այդ, Ուկրաինային նրա խնդրանքի հիման վրա կտրամադրվեն մի շարք հավելյալ պաշտպանական սարքավորումներ»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Օգնությունը ներառում է 1066 զրահաբաճկոն, 473 սաղավարտ եւ 571 կամուֆլյաժային բաճկոն եւ առասան։
«Սա առաջին դեպքն է, երբ Նոր Զելանդիան ուղղակիորեն ֆինանսավորում է արտաքին կազմակերպությանը նման բնույթի ռազմական օգնության համար եւ ընդգծում է ազգային ինքնիշխանության վրա անբարենպաստ հետեւանքներ ունեցող որեւէ գործողություն չձեռնարկելու կարեւորությունը»,- ասել է վարչապետ Ջասինդա Արդերնը:





























