Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը դժվար է, բայց՝ հնարավոր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում առճակատումը հանգեցրել է մահերի, ավերածության ու տառապանքի։ «Մենք քրտնաջան աշխատում ենք այս պատերազմը դադարեցնելու համար։ Մեր նախաձեռնությունները շարունակվելու են։ Խաղաղության հասնելը դժվար է, բայց ՝ հնարավոր»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Նա ընդգծել է, որ չպետք է թույլ տալ նոր սառը պատերազմ։ «Հետեւանքները սարսափելի կլինեն բոլորի համար», - ավելացրել է Քալընը:





























