Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների հետ կապված իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մամուլի խոսնակը հավելել է, որ Կրեմլը կորուստների մասին արդի տեղեկատվություն չունի։ «Մենք չունենք տեղեկություն եւ չունենք ռազմական օպերացիայի ընթացքում դրանք բարձրաձայնելու իրավասություն։ Դա պաշտպանության նախարարության բացառիկ իրավասությունն է»,- ասել է Պեսկովը։

Մարտի 2-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ օպերացիայի ընթացքում զոհվել է 498 ռուս զինծառայող, եւս 1597 զինծառայող վիրավորվել է։