Լեհաստանն ամերիկացի պաշտոնյաներին առաջարկել է Ռուսաստանը բացառել «Մեծ քսանյակից»։
Լեհաստանի տնտեսական զարգացման եւ տեխնոլոգիաների նախարար Պյոտր Նովակն ասել է, որ հարցը քննարկվել է անցյալ շաբաթ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։
«Հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ ԱՄՆ առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հետ, մենք հանդես եկանք Ռուսաստանը G20-ից բացառելու առաջարկով, որն արժանացավ դրական արձագանքի եւ հավանության, եւ այդ հարցի քննարկումը պետք է փոխանցվի Ջո Բայդենին»,- ասել է Նովակը։
Չմեկնաբանելով կոնկրետ Լեհաստանի հայտարարությունը՝ ամերիկյան աղբյուրներից մեկը հայտնել է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային նորմերը, եւ, հետեւաբար, նրա գործողությունները բազմակողմ ֆորումներում պետք է հետեւանքներ ունենան, հաղորդում է Reuters-ը։





























