Ֆրանսիան սառեցրել է ռուս ձեռնարկատերերի՝ ավելի քան 800 միլիոն եվրոյի ակտիվները։ Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։ Նա մանրամասներ չի հայտնել, հաղորդում է Reuters-ը։

Կիրակի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել է, որ Ֆրանսիան մինչ այժմ սառեցրել է մոտ 150 միլիոն եվրոյի չափով մասնավոր անձանց բանկային հաշիվները ֆրանսիական ֆինանսական հաստատություններում, ինչպես նաեւ 539 միլիոն եվրոյի անշարժ գույք երկրի տարածքում։