Հայաստանի կառավարությունը դիտարկում է սոցվճարների՝ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման մասին, սակայն ցանկացած նոր քաղաքականություն պետք է հիմնված լինի երկրի ֆինանսատնտեսական եւ մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ գերատեսչությունը չունի ինֆլյացիոն գործընթացները զպսելու եւ ճնշելու ուղղակի գործիքներ։

«Նման նոր քաղաքականությունը պահանջում է քննարկում հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների հետ։ Եվ հավատացեք, որ նման քննարկումներ  ընթանում են»,- ասաց նա։