ԱՄՆ-ը պատրաստ է ավելի քան 1 մլրդ դոլարի նոր ֆինանսավորում տրամադրել ուկրաինական ճգնաժամից եւ դրա ծանր հետեւանքներից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
«Այս ֆինանսավորումը սնունդ, կացարան, մաքուր ջուր, դեղամիջոցներ եւ օգնության այլ ձեւեր կապահովի: Մենք նաեւ հայտարարում ենք Ուկրաինայի եւ նրա հարեւանների համար ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտի ֆինանսավորման լրացուցիչ 320 մլն դոլարի մասին:
2021-ից Միացյալ Նահանգները Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանին ավելի քան 1,1 մլրդ դոլար է տրամադրել՝ տնտեսական, առողջապահական, ժողովրդավարական եւ մարդու իրավունքների ոլորտների, ինչպես նաեւ մարդասիրական օգնության համար»,- հայտարարել է Սպիտակ տունը:





























