Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչությունը, հանդիպմանը քննարկվել են բանակաշինության, մասնավորապես, պաշտպանության բանակի մարտունակության եւ մարտական պատրաստվածության հետ կապված հարցերը։