ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որով Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի համար։ Այն անհապաղ հրադադարի եւ կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրելու կոչ է անում, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Բանաձեւին կողմ են քվեարկել 140 երկրներ, 38-ը ձեռնպահ են մնացել։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան եւ Սիրիան։

Ձեռնպահ քվեարկողների թվում են Չինաստանը, Կուբան, Հայաստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։