Ճապոնիան կսառեցնի Ռուսաստանի եւս 25 քաղաքացու ակտիվները եւ կարգելափակի արտահանումը 81 ռուսական կազմակերպություն, ասվում է երկրի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։
Այսպիսով, ճապոնական ակտիվների սառեցման զոհ դարձած ռուսների ընդհանուր թիվը 101 մարդ է դարձել։
Ճապոնիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ նոր պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի նախկին փոխվարչապետ եւ «Վնեշէկոնոմբանկ»-ի նախագահ Իգոր Շուվալովի, ինչպես նաեւ գործարար Սերգեյ Չեմեզովի հինգ հարազատների վրա:
Կարգելվի նաեւ շքեղության իրերի արտահանումը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։





























