Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ չի հասկանում Հունգարիայի իշխանությունների դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Նրա կարծիքով՝ այն թանկ կնստի իրենց վրա: Բուդապեշտը նախկինում դեմ էր արտահայտվել ռուսական էներգակրիչների էմբարգոյին, հրաժարվել էր Ուկրաինային սպառազինում մատակարարելուց եւ արգելել էր մատակարարումներնիր տարածքով, փոխանցում է «Կոմերսանտը»:

«Ինձ համար դժվար է դա հասկանալ նաեւ այն պատճառով, որ այդ քաղաքականությունը Հունգարիայի վրա շատ թանկ կնստի»,- ասել է Դուդան TVN24-ին: Լեհաստանի նախագահը կարծում է, որ Հունգարիան մեծապես կախում ունի Ռուսաստանից մատակարարվող էներգառեսուրսներից:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մարտի 26-ին պատասխանել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատությանն իր երկրի տարածքով զենքի մատակարարման արգելքի վերաբերյալ: Նա հայտարարել էր, որ Բուդապեշտը պաշտպանում է իր ազգային շահերը: Վարչապետն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Եվրամիությունը պատժամիջոցներ չի սահմանի, որոնք կազդեին ռուսական գազի եւ նավթի վրա, այդ իսկ պատճառով Հունգարիայի էներգետիկ հատվածն անվտանգ կլինի առաջիկա ժամանակաշրջանում: