Ռուսաստանը, ի պատասխան մարտին Սլովակիայում ՌԴ դեսպանատան երեք աշխատակիցների արտաքսմանը, որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Ռուսաստանում Սլովակիայի դեսպանատան երեք դիվանագետներին։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ մարտի 28-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Սլովակիայի Հանրապետության դեսպան Լյուբոմիր Ռեգակը, ում տեղեկացրել են, որ ռուսական կողմը, ի պատասխան մարտին Սլովակիայում ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի արտաքսմանը, որոշում է կայացրել պերսոնա նոն գրատա հայտարարել Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք դիվանագետներին:
ՌԴ ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել Սլովակիայի դեսպանին՝ երկրում ռուսական կառույցների աշխատանքին խոչընդոտների եւ դրանց անվտանգությանը սպառնացող վտանգների կապակցությամբ:





























