Հյուսիսային Մակեդոնիան պերսոնա նոն գրատա է հայտարարել հինգ ռուս դիվանագետների՝ դիվանագիտական ​​նորմերի խախտման համար եւ կարգադրել է լքել երկիրը հինգ օրվա ընթացքում, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։

Երկրում ՌԴ դեսպանին տեղեկացրել են, որ հինգ դիվանագետները «դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեություն են իրականացրել  եւ պետք է լքեն երկիրը»։

Հյուսիսային Մակեդոնիան միացել է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին։