Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բանակցություններ կվարի Մոսկվայի եւ Կիեւի պատվիրակությունների հետ Ստամբուլում հանդիպումից առաջ։

«Մենք նախատեսում ենք բանակցություններ վարել պատվիրակությունների հետ նրանց հանդիպումից առաջ»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ։

Մոսկվայի եւ Կիեւի պատվիրակությունների միջեւ բանակցությունները նախատեսված են երեքշաբթի Ստամբուլի Դոլմաբախչե պալատում։