Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, որոնք տեւել են մոտ երեք ժամ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ստամբուլում Բոսֆորի եվրոպական կողմում գտնվող Դոլմաբահչե պալատում կայացել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների նոր փուլը։ Բանակցային գործընթացն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով։ Ռուսական պատվիրակությունը ներկայացնում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին, ապա պատվիրակությունները հանդիպել են եւս երկու անգամ, որից հետո բանակցային գործընթացն անցել է տեսաֆորմատի։ Բացի այդ, Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։





























