Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ավարտեցին դեմ առ դեմ բանակցությունների փուլը, դրանք կառուցողական էին։ Այս մասին երեքշաբթի Մոսկվայի եւ Կիեւի պատվիրակությունների հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինական կողմի հետ բանակցություններն ավարտվել են: Բանակցությունները կառուցողական էին»,- ասել է նա: Ինչպես նշել է Մեդինսկին, Ռուսաստանը երկու քայլ ընդառաջ է գնում Ուկրաինային դեէսկալացման համար։
Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ստացել է ուկրաինական կողմից հստակ ձեւակերպված դիրքորոշումը եւ առաջարկները, որոնք կուսումնասիրվեն եւ կներկայացվեն երկրի ղեկավարության ուշադրությանը, ասել է Մեդինսկին։
«Մենք քննարկման համար առաջարկներ ստացանք Ուկրաինայից, նրանց հստակ ձեւակերպված դիրքորոշումը պայմանագրում ներառվելու վերաբերյալ։ Առաջիկայում այդ առաջարկները կքննարկվեն եւ կներկայացվեն նախագահին։ Եւ մեր համապատասխան պատասխանը կտրվի»,- ասաց նա։
Պայմանագիրով արագ աշխատանքի եւ փոխզիջման դեպքում խաղաղության հաստատման հնարավորությունն ավելի մոտ կլինի, ասել է Մեդինսկին։




























