Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսնում ենք, որ այսօրվա հանդիպմանը որոշակի առաջընթաց է արձանագրվել, որոշ հարցեր համաձայնեցվել են»,- ասել է նա՝ մանրամասներ չներկայացնելով։ 

Բացի այդ, Չավուշօղլուի խոսքով, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների մակարդակով պետք է քննարկվեն ավելի բարդ հարցեր։

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարի հաստատումը կհանգեցնի  երկարաժամկետ քաղաքական կարգավորման։