Կանադայի կառավարությունը եւս 2,9 մլն կանադական դոլար (2,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի երկրի բնիկ ժողովուրդներին օգնելու համար՝ այն իրավիճակի ֆոնին, որն առաջացել է մասնագիտացված գիշերօթիկ դպրոցներում հնդկացիական ցեղերի ներկայացուցիչների մանկական թաղատեղիների հայտնաբերման հետ կապված, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունում նշել են, որ նա հանդիպում է ունեցել Կանադայի Բրիտանական Կոլումբիա խաղաղօվկիանոսյան նահանգի բնիկ ժողովուրդների առաջնորդներից մեկի հետ։ Հատկացված միջոցները կուղղվեն տեղական համայնքներին, իսկ դրանց մի մասը կհատկացվի թաղատեղիների որոնմանը, որոնք կարող են գտնվել նահանգի տարածքում։





























