Մեծ Բրիտանիան չի ընդունի ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը, փոխանցում է CNN-ը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Քվասի Քվարթենգը հստակ հասկացրել է, որ «Մեծ Բրիտանիան դա չի անի»: Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան կուսումնասիրի այս միջոցի ազդեցությունը եվրոպական շուկայի վրա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու մասին հրամանագիր էր ստորագրել։