ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը վարակվել է COVID-19-ով։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Բերնսի ախտանիշները թեթեւ են, նա աշխատում է տնից եւ նախատեսում է հինգ օրից գրասենյակ վերադառնալ: Բերնսը լիովին պատվաստված է։
Բերնսը վերջին անգամ նախագահ Ջո Բայդենի հետ չորեքշաբթի առավոտյան է հանդիպել՝ սոցիալական հեռավորությամբ խորհրդակցության ժամանակ, որտեղ տնօրենը N-95 դիմակով է եղել: Գործակալությունը հայտնում է, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների չափանիշներով Բերնսը նախագահի հետ մերձավոր շփման մեջ գտնվող չի համարվում:
Հայտնի է, որ Բայդենը համավարակի սկզբից վիրուսի դրական թեստ չի ունեցել: Վերջին շաբաթներին մի քանի մարդ, այդ թվում՝ մամուլի քարտուղար Ջեն Փսակին, մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը եւ Իռլանդիայի վարչապետ Միշել Մարտինը, նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո վարակվել են կորոնավիրուսով։





























