Հունաստանը կարող է անորոշ ժամկետով խուսափել գազի մատակարարման խնդիրներից, նույնիսկ եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումները։ Այս մասին ասել է Հունաստանի էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը՝ հավելելով, որ Հունաստանի հաջորդ վճարումը ռուսական «Գազպրոմ»-ին պետք է կատարվի ապրիլին։

Այս միջոցները կապահովեն մատակարարումներ առանց ժամանակային սահմանափակման, եթե համաշխարհային շուկայում բավարար չափով գազ լինի։ Այս մասին ասել է Սկրեկասը հունական Skai հեռուստաալիքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ապրիլի 1-ից օտարերկրյա գնորդները ռուսական գազի դիմաց պետք է վճարեն ռուբլով։ Չվճարելու դեպքում պայմանագրերը կխզվեն։

«Հաջորդ վճարումը տեղի կունենա ապրիլի 20-ին, բայց մենք չենք կարող սպասել մինչ պահը, որպեսզի տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Սկրեկասը:

Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակների ծրագրի համաձայն՝ Հունաստանը, որն օգտագործում է գազը հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրության համար, կստանա հեղուկացված գազի լրացուցիչ ծավալներ։ Դա կարող է նաեւ մեծացնել ադրբեջանական գազի գնումները։