Հնդկաստանը կշարունակի նավթ գնել Ռուսաստանից, քանի որ նրա ժողովուրդը նավթի կարիք ունի զեղչով համաշխարհային գների աճից հետո: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը, հաղորդում է News18-ը։
«Հնդկաստանի ազգային շահերը, էներգետիկ խնդիրները պետք է լինեն առաջին տեղում: Մենք արդեն սկսել ենք ռուսական նավթ գնել։ Եթե մեզ ավելի ցածր գներ են առաջարկում, ինչո՞ւ չենք կայացնում այնպիսի որոշում, որը օգուտ կբերի մարդկանց»,- ասել է նա։
Նա հավելել է, որ Հնդկաստանը պետք է նվազեցնի իր կախվածությունը հանածո վառելիքից։ «Կլիմայի փոփոխությունը խնդիր է, որը մենք պետք է գիտակցենք, եւ ի շահ ժողովրդի՝ մենք պետք է հանածո վառելիքից անցնենք վերականգնվող էներգիայի աղբյուրներին՝ բախվելով գազի արտադրության մարտահրավերների, քանի որ պաշարները սպառվում են, եւ գներմ աճում են»,- ասել է նա։




























