Պակիստանի վարչապետ Իմրամ Խանը կիրակի անցել է պաշտոնից հեռացման փորձության միջով, երբ խորհրդարանի փոխխոսնակը մերժել է անվստահության քվեն՝ այն համարելով հակասահմանադրական, հաղորդում է Reuters-ը:
Սակայն Իմրամ Խանի ճակատագիրը դեռեւս անհայտ է: Ընդդիմությունը խոստացել է բողոքարկել քվեարկության արգելափակման որոշումը, մինչդեռ Խանը երկրի նախագահին խորհուրդ է տվել ցրել խորհրդարանը, իսկ ժողովրդին կոչ է արել պատրաստվել նոր ընտրություններին:
Պակիստանի ընդդիմադիր ժողովրդական կուսակցության ղեկավար Բիլավալ Բհուտո Զարդարին խոստացել է նստացույց իրականացնել խորհրդարանում եւ ասել է լրագրողներին. «Այսօր մենք կդիմենք Գերագույն դատարան»:
Ընդդիմությունը Խանին մեղադրում է տնտեսությունը կենդանացնելու եւ կոռուպցիան հաղթահարելու անկարողության համար:
Խանն ավելի վաղ մեղադրել էր ԱՄՆ-ին իրեն վարչապետի պաշտոնից հեռացնելու փորձերին աջակցելու համար:





























