Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ կառավարությունը արտաքսում է Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Իսակովին՝ «ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի», հաղորդում է LRT-ը։
Միաժամանակ հայտարարվել է, որ Ռուսաստանում Լիտվայի դեսպան Էյտվիդաս Բայարունասը շուտով կվերադառնա Լիտվա։ Նախարարն ասել է, որ Լիտվան այս որոշման մասին տեղեկացրել է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի իր գործընկերներին եւ հորդորել է նույն կերպ վարվել։
«Հաշվի առնելով Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ընդհանուր ոչ կառուցողական դերը Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ՝ Լիտվայի կառավարությունը փակում է գլխավոր հյուպատոսությունը Կլայպեդայում»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը։




























