ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ասել է, որ «անհրաժեշտ է ապացույցներ հավաքել, որպեսզի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկել՝ Ուկրաինա իր երկրի ներխուժման հետ կապված ռազմական հանցագործությունների համար», հաղորդում է CNBC-ն։
«Նա ռազմական հանցագործ է»,- ասել է Բայդենը Պուտինի մասին՝ «Բուչա քաղաքում ռուսական զորքերի կողմից խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների վերաբերյալ» հաղորդագրությունների հետ կապված։
«Այս տղան դաժան է, եւ այն, ինչ կատարվում է Բուչայում, վրդովեցուցիչ է, եւ բոլորը դա տեսան»,- ասել է Բայդենը լրագրողներին: «Կարծում եմ, որ սա ռազմական հանցագործություն է… Նա պետք է պատասխանատվության ենթարկվի»:
Բայդենը նաեւ ասել է, որ ծրագրում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ «պատերազմի ժամանակ նրա պահվածքի համար»։




























