Ավստրալիան կարգելի շքեղության իրերի արտահանումը Ռուսաստան, այդ թվում՝ գինու, թանկարժեք կոսմետիկայի եւ շքեղ ավտոմեքենաների պահեստամասերի։

Երկրի ԱԳՆ-ի տվյալներով՝ արգելքը հետեւում է «նախագահ Պուտինի, նրա կառավարության անդամների, ռուս օլիգարխների, քարոզիչների եւ ապատեղեկատվության մասնագետների եւ ռուս բարձրաստիճան զինվորականների դեմ ուղղված ֆինանսական պատժամիջոցներին»։

Ավստրալիայի կառավարությունը վերահաստատում է իր «անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ՝ Ուկրաինայի ժողովրդին»։