Մոտ 3000 հայեր Ուկրաինայից հատել են Լեհաստանի սահմանը (նկատի ունի Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր-խմբ.): Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը։
Նա բացատրեց, որ սա տասնմեկերորդ ամենամեծ ազգային խումբն է, որը հատել է Լեհաստանի սահմանը Ուկրաինայից։ «Մինչ օրս 2,4 միլիոն փախստական Ուկրաինայից հատել է Լեհաստանի հետ սահմանը»,- հավելեց դեսպանը։
«Հայաստանի ԱԳՆ-ին տեղեկացվել է, որ Բուխարեստի եւ Վարշավայի դեսպանությունների ներկայացուցիչները համակարգում են Ուկրաինայից հայ փախստականների տարհանումը»,- հավելեց Չեպլակը։
Դիվանագետն ասաց, որ լեհական «LOT» ավիաընկերությունը վերսկսել է թռիչքները Լեհաստանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ։




























