Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
«Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների կատարման շուրջ, ինչպես նաեւ քննարկել են իրավիճակը Ուկրաինայում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բայրամովն ու Չավուշօղլուն նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր են քննարկել։



























