Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։

Խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ստուգել եւ մաքրել տարածքը ականներից եւ չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,25 հա տարածք, վնասազերծվել է 1 պայթուցիկ առարկա։

Ընդհանուր առմամբ, 2020թ․ նոյեմբերի 23-ից չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2359,95 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26258 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։